Բրիտանական բանկերը 10 մլրդ ֆունտ փոխհատուցում են վճարել վարկառուներին

06.11.2012 12:51
Բրիտանական բանկերը 10 մլրդ ֆունտ փոխհատուցում են վճարել վարկառուներին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բրիտանական առաջատար բանկերն ավելի քան 11 մլրդ ֆունտ փոխհատուցում են վճարել վարկառուներին` վարկ տրամադրելիս ապահովագրություն պարտադրելու համար, գրում է РБК daily–ն։
Վճարումները սպասվածից շատ են եղել, ինչն էլ մեծ աղմուկ է բարձրացրել Մեծ Բրիտանիայի բանկային մանրածախ գործառնությունների պատմության մեջ։

Հիվանդանալու, աշխատանքից ազատվելու կամ մահվան դեպքում փոխառուին վճարներից ապահովագրելը Բրիտանական շուկայի բանկային ծառայություններում ի հայտ է եկել նախորդ դարի 90-ական թվականներին և մեծ ճանաչում է ստացել 2000-ականներին` վարկային հաստատությունների համար դառնալով եկամտի գլխավոր աղբյուր։ Սակայն 2010 թվականի կարգավորիչները եկան այն եզրակացության, որ բանկերը հաճախ ապահովագրություն են պարտադրում այն փոխառուներին, որոնք չենք ցանկանում դա գնել կամ ընդհանրապես դրա կարիքը չունեն։ Նրանց հաշվարկով` 2001-2010 թվականներին բրիտանական բանկերը 34 մլրդ ֆունտի չափով նման պրոդուկտ են վաճառել։

«Ի սկզբանե վարկերի չվճարման ռիսկի ապահովագրումը լավ մտահղացում է, սակայն այն դեպքում, եթե այն վաճառվում է նրան, ով դրա կարիքն ունի։ Սակայն բանկերը չարաշահել են մարդկանց չիմացությունը, թե ինչ են գնում և արդյոք դա իրենց պետք է, թե ոչ»,– РБК daily–ին է ասել Mediobanca–ի վերլուծաբան Քրիս Ուիլերը։--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև