«ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է «Ամիկուս» ՍՊԸ-ին մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով

14.09.2012 16:20
«ՎՏԲ - Հայաստան  բանկ» ՓԲԸ-ն  ֆինանսավորել է «Ամիկուս» ՍՊԸ-ին մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ - Հայաստան  բանկ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է «Ամիկուս» ՍՊԸ-ին մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, «Ամիկուս» ընկերության հիմնական գործունեությունը դեղամիջոցների ներմուծումը և իրացումն է, ինչպես նաև բուսական դեղերի և բժշկական պարագաների արտադրությունը:

Ընկերությանն է պատկանում «Ամիկուս» ապրանքանշանով դեղատների ցանցը, ինչպես նաև կազմակերպությանն է պատկանում տպարան, որը հագեցած է  Heidelberg (Գերմանիա) ֆիրմային պատկանող ժամանակակից սարքավորումներով:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՎՏԲ-Հայաստան բանկից ստացված ֆինանսավորումը կուղղվի կազմակերպության շրջանառու միջոցների համալրմանը, որն իր հերթին թույլ կտա ամրապնդել և զարգացնել երկարատև համագործակցությունը միջազգային մատակարարների հետ և Հայկական շուկան ապահովել որակյալ դեղամիջոցներով:

«Ժամանակակից  դեղագործական ոլորտը կարելի է դասել տնտեսության բարձր տեխնոլոգիաների և գիտատար հատվածին: Սակայն Հայաստանում տնտեսության և բիզնեսի զարգացման ժամանակակից փուլում մենք կարևորում ենք նշված ոլորտում հաջողակ գործունեություն ծավալող ընկերությունների զարգացումը»,– նշել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ  գլխավոր տնօրեն- տնօրինության  նախագահի ժ/պ  Յուրի Գուսևը։

Միաժամանակ ըստ նրա` «Ամիկուս» ընկերությանը տրամադրելով ֆինանսավորում բանկն ակնկալում է, որ այն նոր ազդակ կհանդիսանա Հայաստանում  դեղագործական ոլորտի զարգացմանը: Հայաստանում դեղագործական ոլորտի համար բարենպաստ պայմանների ստեղծումը կնպաստի ոլորտի զարգացմանը, ինչը կապահովի որակյալ, անվտանգ և մատչելի դեղորայքի և բժշկական պարագաների առկայությունը:

«Ներկա դրությամբ մենք քննարկում ենք ընկերության հերթական ֆինանսավորման հարցը` դեղերի արտադրության համար նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով»,– ավելացրել է նա։

Միաժամանակ «Ամիկուս» ՍՊԸ տնօրեն Վարդ Նազեյանը նշել է, որ «Ամիկուս» դեղատների ցանցը դեղագործական շուկայում գրավում է առաջատար դիրքեր:

«Մեր կողմից առաջարկվող դեղերի տեսականին աշխարհի առաջատար դեղագործական ընկերությունների արտադրանքն է: Մեր հաջողության գրավականը մեր հաճախորդների վստահությունն է:  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ  կողմից ստացված ֆինանսավորումը մեզ հնարավորություն կտա ամրապնդել մեր դիրքերը շուկայում և կօգնի հետագա զարգացմանը: Մենք ուրախ ենք այս բեղմնավոր համագործակցմանը և հույս ունենք նրա շարունակմանը»,– ավելացրել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկեե ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post