Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for September 18th, 2012

    Սիրիահայերին աջակցության առաջին մեկ միլիոն դրամը ստացվել է «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ի հաշվին

    Tuesday, September 18th, 2012

    Սիրիայի հայկական սփյուռքի աջակցության բանկային հաշվին, որը բացվել է «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ում, արդեն ստացվել է առաջին մեկ միլիոն դրամը, երեքշաբթի տեղեկացրեց ՀՅԴ կուսակցությունից խորհրդարանի նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

    Ամերիաբանկը թողարկել և գործածության մեջ է դրել չիպային քարտեր` նոր յուրօրինակ դիզայնով

    Tuesday, September 18th, 2012

    «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն թողարկել և գործածության մեջ է դրել չիպային քարտեր` նոր, յուրօրինակ դիզայնով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    «Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի օգոստոսին շուրջ 34 հազար քարտ է թողարկել

    Tuesday, September 18th, 2012

    ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի օգոստոսին թողարկել է 34011 պլաստիկ քարտ, ինչը 40,7% տոկոսով շատ է 2011 թվականի օգոստոսին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $17,55 մլն է կազմել

    Tuesday, September 18th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 17,55 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա ցուցանիշից ավելանալով 2,5 անգամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Ճապոնիայի և ՉԺՀ–ի հակամարտության ֆոնին ԱԽՏ երկրների բորսաները բացվել են նվազմամբ

    Tuesday, September 18th, 2012

    Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) երեքշաբթի օրվա առուվաճառքները բացել են գերակշռող նվազմամբ` Ճապոնիայի և Չինաստանի միջև հակամարտության ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

    Համաշխարհային հիմնական շուկաներում օգոստոսին կայունացման միտում է նկատվում. ՀՀ ԿԲ

    Tuesday, September 18th, 2012

    2012 թվականի օգոստոսին միջազգային հումքային և պարենային հիմնական շուկաներում, ընդհանուր առմամբ, կայունացման և թեթև գնաճի միտումներ են ձևավորվել, հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը` ներկայացնելով ԿԲ Խորհրդի՝ սեպտեմբերի 4-ին կայացած նիստի արդյունքները։