Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for September 4th, 2012

    Եվրոպացի բանկիրները ստիպված չեն լինի միայն աշխատավարձով գոյատևել

    Tuesday, September 4th, 2012

    Ներքին շուկաների եվրահանձնակատար Միշել Բարնիեն դեմ է հանդես եկել բանկերում հավելավճարների սահմանափակումների մասին օրենքի ընդունմանը։ Այսպիսով, Եվրահանձնաժողովը մերժել է Եվրախորհրդարանի համապատասխան նախաձեռնությանը սատարելու հարցում։ Արդյունքում անորոշ ժամանակով հետաձգվում է բանկերի սեփական կապիտալի կարգավորման Եվրամիության նոր դիրեկտիվի ընդունումը, որը պետք է ուժի մեջ մտներ 2013 թվականին, հայտնում է РБК–ն։

    ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012 թ.–ի 2–րդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1041.6 մլն դոլար

    Tuesday, September 4th, 2012

    Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1041,6 մլն դոլար՝ նախորդ եռամսյակի վերջի 871 մլն դոլարի դիմաց՝ աճելով 19.6 տոկոսով։

    ԱԽՏ բորսաները բացվել են տարբեր ուղղություններով

    Tuesday, September 4th, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երեքշաբթի առքուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ Եվրոպայից և ԱՄՆ–ից ակնկալվող լուրերի ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

    ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76.3 մլն դոլար

    Tuesday, September 4th, 2012

    ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76.3 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 408.62 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։