Հայաստանում սեպտեմբերին 2,5% գնաճ է արձանագրվել

22.10.2012 14:14
Հայաստանում սեպտեմբերին 2,5% գնաճ է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2011 թվականի սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանում 2,5% գնաճ է արձանագրվել: Նման տվյալներ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սպառողական գները աճել են 0.8 տոկոսով, իսկ հունվար–սեպտեմբերին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2.3 տոկոսով։

Տնտեսական ակտիվության աճը սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, 4.4 տոկոս է կազմել, իսկ օգոստոսի  համեմատ՝ 14 տոկոս: 2012 թվականի հունվար–սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճը կազմել է 7.6 տոկոս։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2012 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%), իսկ ՀՆԱ աճը՝ 4,2%-ի սահմաններում: –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև