«ՀայՌուսգազարդ» ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականում է

06.11.2012 13:13
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականում է

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2012 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով:

Նշված ժամանակահատվածում ընկերության կողմից վճարվել է 22,635,880.4 հազար դրամ:

Խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն է», որը 2012 թվականի հունվար սեպտեմբերին պետբյուջե է վճարել ավելի քան 16.4 մլրդ դրամ այն դեպքում, որ 2011 թվականի նույն ժամանակահատվածում շուրջ 22.6 մլրդ դրամ էր վճարել։ Նշված ժամանակահատվածում ընկերության վճարած գումարի 14.8 միլիարդ դրամը հավաքվել է հարկային մարմինների, 1.6 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից։

Ցուցակի հաջորդ տեղում «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը ավելի քան 13.5 մլրդ դրամ է վճարել պետբյուջե 2011 թվականի երեք եռամսյակների ընթացքում վճարած 11.9 մլրդ դրամի փոխարեն։ Այնուհետև «Ղ–Տելեկոմ» ընկերությունն է` ավելի քան 13.3 միլիարդով` 2011 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին վճարած 12.3 միլիարդի դիմաց։

Առաջատարների հնգյակը եզրափակում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («ԱրմենՏել»)ընկերությունը, որը նշված ժամանակահատվածում վճարել է 9.67 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.74–ի փոխարեն։
2012 թվականի երեք եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների` պետբյուջե կատարած վճարների չափը գերազանցել է 394.9 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած 352,8 միլիարդի դիմաց։ ($1 – 406,57 դրամ) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև