Եվրահանձնաժողովը եվրոպական տնտեսության հոռետեսական կանխատեսում է ներկայացրել

08.11.2012 12:20
Եվրահանձնաժողովը եվրոպական տնտեսության հոռետեսական կանխատեսում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիության ՀՆԱ–ն ընթացիկ տարում կկրճատվի 0.3 տոկոսով, եվրագոտունը` 0.4 տոկոսով։ Ընդ որում` 2013 թվականին եվրոպական տնտեսությանը ոչ մեծ աճ է սպասվում, Եվրամիության համար` 0.4% մակարդակում, եվրագոտու համար`0. 1% մակարդակում։ Եվրամիությունում գործազրկությունը կշարունակի չափազանց բարձր մակարդակում մնալ։ Նման եզրակացություն են ներկայացրել Եվրահանձնաժողովի փորձագետներն այսօր հրապարակած զեկույցում, որը եվրոպական տնտեսության զարգացման կանխատեսումներին է նվիրված։

Ներքին և արտաքին անհավասարությունները, որոնք ձևավորվել են նախաճգնաժամային տարիներին, նվազել են, սակայն դրանց բացասական հետևանքները շարունակում են ճնշում գործադրել մի շարք երկրների ներքին պահանջարկի վրա։ Միաժամանակ եվրոպական երկրների մրցունակությունն ընդհանուր առմամբ հետզհետե վերականգնվել է, և արտահանման աճը հետզհետե կարագանա, կարծում են փորձագետները։

Ինչ վերաբերում է եվրոպական տնտեսության «լոկոմոտիվ» Գերմանիային, ապա բավականին հանդարտ աճից հետո` 2012 և 2013 թվականներին ակնկալվող 0,8% մակարդակում, 2014 թվականի արդյունքում գերմանական տնտեսությունը 2.0 տոկոս աճ կցուցադրի։ Դրան կօգնի ներքին լավ պահանջարկն ու բարձր մրցունակությունը, կարծում են ԵՀ–ում։
\Վատ շրջան է սպասվում Իսպանիայի համար։ Առնվազն երկու տարի երկիրը ստիպված կլինի պայքարել բյուջետային դեֆիցիտի բարձր մակարդակի դեմ` տնտեսական թույլ աճին զուգընթաց։ Եվրոպական փորձագետների կարծիքով` երկրի ՀՆԱ–ն 2012-ին և 2013-ին կնվազի 1.4 տոկոսով։ 2014 թվականին հնարավոր է`երկիրը վերադառանա ՀՆԱ–ի աճին`0.8 տոկոսի մակարդակում։
Ինչ վերաբերում է Իտալիային, ապա ռեցեսիան միայն կխորանա։ ԵՀ–ն մատնանշում է 2013 թվականին երկրի ՀՆԱ–ի 0.5 տոկոս նվազումը, որի պատճառը ներքին թույլ պահանջարկն է։ Ընթացիկ տարում Իտալիայի ՀՆԱ–ն կկրճատվի 2.3 տոկոսով, իսկ 2014 թվականին երկրի տնտեսությունը կարող է վերադառնալ 0.8 տոկոս մակարդակին, կարծում են փորձագետները։ Միաժամանակ Իտալիայում կանխատեսում են, որ երկրի տնտեսության աճը 2014 թվականին 1.1 տոկոս է կազմելու։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև