ACBA ON-Line համակարգի բոլոր հաճախորդները կկարողանան անվճար ընթացիկ հաշիվներ բացել

08.11.2012 18:48
ACBA ON-Line համակարգի բոլոր հաճախորդները կկարողանան անվճար ընթացիկ հաշիվներ բացել

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ACBA ON-LINE ծառայության բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն վերաբացել իրենց հաշվիվները, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է բանկի հաղորդագրության մեջ, ACBA ON-LINE ծառայության միջոցով ընթացիկ հաշիվների վերաբացումը անվճար է:

«Բանկի ACBA ON-LINE ծառայության միջոցով հաճախորդները կարող են առանց Բանկ այցելելու արդյունավետ կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` իրականացնել վարկի մարումներ, ձևակերպել ավանդներ, բացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել պարբերական փոխանցումներ, կատարել օվերդրաֆտի մարումներ, ինչպես նաև վերաբացել ընթացիկ հաշիվները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև