Ոսկին Հայաստանում թանկացել է

12.11.2012 19:13
Ոսկին Հայաստանում թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`  ոսկի`  գնման գին` 20675.79 դրամ (+126.74),  բացթողնման գին` 22473.69 դրամ (+137.77); արծաթ` գնման գին` 382.97 դրամ (-2.84), բացթողնման գին` 416.27 դրամ (-3.09); պլատին`  գնման գին` 18753.43 դրամ (+60.59), բացթողնման գին` 20384.16 դրամ (+65.86); պալադիում`  գնման  գին`   7392.27 դրամ (+142.96), բացթողնման գին`  8035.08 դրամ  (+155.4): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև