ԱՄՆ-ի բյուջետային պակասուրդը հոկտեմբերին կազմել է 120 մլրդ դոլար

14.11.2012 11:03
ԱՄՆ-ի բյուջետային պակասուրդը հոկտեմբերին կազմել է 120 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 2012թ.-ի հոկտեմբերին կազմել է 120 մլրդ դոլար՝ 2011թ.-ի 98 մլրդ դոլարի դիմաց: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել էր, որ հարուստ ամերիկացիների համար հարկերի ավելացում է նախատեսված: Ըստ նախագահի՝ դա միակ միջոցն է բյուջեի պակասուրդը կրճատելու համար, հաղորդում է rbc.ru-ն:

Բ. Օբաման խոստացել է նաև, որ վետո կդնի ցանկացած օրենքի վրա, որը տարեկան 250 հազար դոլարի և ավելի վաստակող քաղաքացիների համար հարկային արտոնություններ կնախատեսի։

Վերլուծաբանները կանխատեսել էին, որ ամերիկյան բյուջեի պակասուրդը հոկտեմբերին կկազմի 113 մլրդ դոլար: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև