ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2013թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, կրճատվել է 12,9 տոկոսով` հասնելով 34,25 մլրդ դոլարի

08.01.2014 15:12
ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2013թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, կրճատվել է 12,9 տոկոսով` հասնելով 34,25 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2013 թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերին վերանայված ցուցանիշի (12,9 տոկոս) համեմատ, կրճատվել է` հասնելով 34,25 մլրդ դոլարի։ Նման տվյալներ է այսօր հրապարակել ԱՄՆ առևտրի նախարարությունը։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ պակասուրդը կկազմի 40,0 մլրդ դոլար, գրում է РБК–ն։

2013թ.–ի հոկտեմբերին ԱՄՆ առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն, վերանայված տվյալների համաձայն, կազմել է 39,33 մլրդ դոլար (ավելի վաղ տեղեկացվում էր, որ այն կազմել է 40,64 մլրդ դոլար)։

2013 թ.–ի նոյեմբերին ԱՄՆ ներկրման ծավալը կազմել է 229,11 մլրդ դոլար, ինչը նշանակում է 1,4 տոկոսի անկում` նախորդ ամսվա համեմատ, արտահանման ծավալը` 194,86 մլրդ դոլար, այսինքն`հոկտեմբերից 0,9 տոկոսով ավել։ Միաժամանակ տարեկան կտրվածքում (2012 թ.–ի նոյեմբերի համեմատ) ԱՄՆ –ում ներկրումը նվազել է 1,1 տոկոսով, իսկ արտահանումն ավելացել է 5,2 տոկոսով։

ԱՄՆ–ում առևտրային պակասուրդը 2013թ.–ի նոյեմբերին հասել է 2009թ.–ի հոկտեմբերից ի վեր գրանցված նվազագույն ցուցանիշին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև