Բյուջետային ճգնաժամի հետևանքով ԱՄՆ–ում 120 հազար աշխատատեղ կկրճատվի, ՀՆԱ—ի աճն էլ կդանդաղի

23.10.2013 12:09
Բյուջետային ճգնաժամի հետևանքով ԱՄՆ–ում 120 հազար աշխատատեղ կկրճատվի, ՀՆԱ—ի աճն էլ կդանդաղի

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ում դեմոկրատների և հանրապետական միջև բյուջետային դիմակայության պատճառով, որը հանգեցրեց պետական հաստատությունների երկշաբաթյա փակման, 120 հազար աշխատատեղ կկրճատվի, այն 0,25 տոկոսային կետով կդանդաղեցնի տնտեսական աճը 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում, երեքշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահին առընթեր տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Ջեյսոն Ֆերմանը։

«Այդ վերքը մենք ինքներս մեզ հասցրեցինք», – Банки.ру կայքը մեջբերում է նրա խոսքերը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ` հղում անելով Փրայմին։

Ֆերմանը ներկայացրել է մի շարք անկախ ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք չորրորդ եռամսյակում կանխատեսում են ՀՆԱ—ի աճի նվազում 0,2–0,6 տոկոսային կետով։ Ավելի վաղ տնտեսական խորհրդատուների խորհուրդը տեղեկացրել էր վիճակագրության երկրորդային ցուցանիշների մտահոգիչ դինամիկայի մասին, որոնք, մասնավորապես, գործազրկության հնարավոր աճ են ենթադրում։

Գործազրկության սեպտեմբերյան տվյալները հրապարակվել են երեքշաբթի հաստատությունների աշխատանքի խափանման պատճառով, դրանք ցույց են տալիս, որ աշխատատեղերի թիվն ավելացել է 148 հազարով, իսկ գործազրկությունը փոքր–ինչ ավելացել է` հասնելով 7,2 տոկոսի։

Բյուջետային դիմակայության ժամանակ հանրապետական ընդդիմությունը հրաժարվում էր ընդունել պետական բյուջեն և ընդլայնել փոխառությունների սահմանաչափն առանց ծախսերի կրճատման։ Հանրապետականները ստիպված էին զիջման գնալ`երեք ամսով հետաձգելով հարցն ու համաձայնելով դեմոկրատների հետ բանակցել բյուջետային հարցերի շուրջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև