ԱՄՆ–ի Կոնգրեսը հնարավոր է մեկ շաբաթից պետական պարտքի լիմիտի բարձրացման մասին որոշում կայացնի

21.01.2013 13:21
ԱՄՆ–ի Կոնգրեսը հնարավոր է մեկ շաբաթից պետական պարտքի լիմիտի բարձրացման մասին որոշում կայացնի

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կքննարկի հաջորդ շաբաթ ԱՄՆ–ի պետական պարտքի լիմիտի բարձրացման վերաբերյալ հարցը։ Այդ մասին տեղեկացրել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Էրիկ Կանտորը, հաղորդում է Reuters–ը։ Օրինագիծը, որը կքննարկվի Կոնգրեսի ստորին պալատի կողմից, պետական պարտքի 3 ամսով երկարաձգում է ենթադրում։

Ըստ Կանտորի` երեք ամսում «Պալատը և Սենատը կկարողանան ընդունել բյուջեն»։ Կոնգրեսականը նշել է նաև, որ եթե օրենսդիրներին չհաջողվի այդ ժամանակում ընդունել բյուջեն, ապա կդադարեցվի Կոնգրեսի պատվիրակների աշխատավարձերի վճարումը, քանի որ նրանք չեն կատարում իրենց աշխատանքը։ «Չկա բյուջե, չկա գումար»,– ամփոփել է հանրապետականը, հաղորդում է rbc.ru–ն։

Կանտորի դիրքորոշումը սատարել է նրա կուսակից, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները։ Նա հայտնել է, որ Կոնգրեսի ստորին պալատը նախատեսում է պահանջել Սենատից միջոցներ ձեռնարկել պետական ծախսերը կրճատելու ուղղությամբ։

Նախօրեին ԱՄՆ–ի ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն կոնգրեսականներին խորհուրդ տվեց բարձրացնել պետական պարտքի նշաձողը, բա ընդգծեց, որ բյուջետային փոխառությունների սահմանի բարձրացումը լրացուցիչ ծախսերի հաստատում չի նշանակում։ Նշենք, որ պետական պարտքի առաստաղը չի բարձրացվի, ԱՄՆ–ն կարող է տեխնիկական դեֆոլտ հայտարարել արդեն ընթացիկ տարվա փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև