Հայաստանի ԿԲ ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում կազմել են 1 098,2 մլրդ դրամ

16.11.2012 11:46
Հայաստանի ԿԲ ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում կազմել են 1 098,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ աճել են 1,4 մլրդ դրամով կամ 0,1 տոկոսով՝ կազմելով մոտ 1 098,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

ԿԲ բալանսի համաձայն՝ Կենտրոնական բանկի արտարժութային ակտիվները դրամային արտահայտմամբ կրճատվել են 1,7 տոկոսով և սեպտեմբերի վերջին կազմել են մոտ 765,1 մլրդ դրամ: Արտարժույթով ակտիվներին բաժին է հասել ընդհանուր ակտիվների 69,7 տոկոսը՝ առաջին եռամսյակի վերջի 70,9 տոկոսի դիմաց:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում բանկերի և ֆինանսական հաստատությունների նկատմամբ արտարժույթով պահանջները կազմել են ավելի քան 247 մլրդ դրամ՝ կրճատվելով 95%-ով: ԱՄՀ-ում տեղադրված արժութային ակտիվները սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 60,3 մլրդ դրամ՝ 2012թ.-ի սեպտեմբերի 30-ին կազմել են 83,3 մլրդ դրամ՝ հունիսի 30-ի 83,3 դրամի դիմաց:
Տրամադրած տվյալների համաձայն՝ վաճառքի համար նախատեսված ԿԲ արտարժութային ակտիվների ծավալը չի փոխվել և կազմել է ավելի քան 1,6 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում շահույթ/կորստից հաշվարկվող իրական արժեքի ֆինանսական ակտիվների ծավալը կազմել է 250,2 մլրդ դրամ՝ երկրորդ եռամսյակի 367,8 մլրդ դրամի դիմաց:

Արտարժույթով կանխիկ դրամական միջոցների ծավալը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 5 մլրդ դրամ (երկրորդ եռամսյակի վերջի 5,4 մլրդ դրամ): Արտարժույթով ԿԲ այլ ակտիվները սեպտեմբերի վերջին կազմել են մոտ 1069,1մլն. դրամ՝ ավելանալով 7,2 տոկոսով:

Դրամով ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 333,1  մլրդ դրամ՝ երկրորդ եռամսյակի վերջի 318,8 մլրդ դրամի դիմաց: Փաստացիորեն հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դրանց 4,5տոկոսանոց աճ:
Հաշվեկշռի տվյալների համաձայն՝ վարկային ներդրումների և հետադարձ ՌԵՊՈ-ով պայմանագրերի ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 140,8 մլրդ դրամ՝ երրորդ եռամսյակում 4,5 տոկոսանոց աճ գրանցելով:

Վաճառքի համար հասանելի դրամական ակտիվներով ԿԲ ներդրումները 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 127,2 մլրդ դրամ՝ երկրորդ եռամսյակի վերջի 124,5 մլրդ դրամի դիմաց:

ԿԲ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ծավալը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 57,8 մլրդ դրամ: Դրամով ԿԲ-ի այլ ակտիվները հաշվետու ժամանակահատվածում 5,2 մլրդ դրամից կրճատվելով ՝ դարձել են 4,5 մլրդ դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև