26.11.2012 18:25
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվների եկամտաբերության մակարդակի միջին ցուցանիշը (ROA) սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 4,58 տոկոս՝ հունիսի 30-ին գրանցված 2,96 տոկոսի դիմաց:
Միաժամանակ, «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, այս ցուցանիշով առաջատարների հնգյակը հաշվետու ժամանակահատվածում գլխավորում է «Ռասկո» ընկերությունը, որի ROA-ն երրորդ եռամսյակի վերջին կազմել է 17,72 տոկոս՝ երկրորդ եռամսյակի վերջի 17,64 տոկոսի դիմաց:
Այնուհետև «Ռեսո» ընկերությունն է՝ 10,08 տոկոսանոց ցուցանիշով` 3,09 տոկոսի դիմաց, Նաիրի Ինշուրանսը՝ 9,05 տոկոսով` 3,14 տոկոսի դիմաց, Գարանտ-Լիմենսը՝ 4,02 տոկոսով` 4,22 տոկոսի դիմաց, և ԻՆԳՈ Արմենիան՝ 1,41 տոկոսով` 1,25 տոկոսի դիմաց:
Միաժամանակ, Հայաստանի ապահովագրական ընկերությունների կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE) սեպտեմբերի 30-ին կազմել է 11,83 տոկոս՝ 2012 թվականի հունիսի վերջի 7,28 տոկոսի դիմաց:
Այս ցուցանիշով հաշվետու ժամանակահատվածում առաջին տեղը նույնպես զբաղեցրել է Ռասկոն՝ 27,55 տոկոսով` 27,03 տոկոսի դիմաց: Այնուհետև Ռեսոն է՝ 26,96 տոկոսով` 7,85 տոկոսի դիմաց, Նաիրի Ինշուրանսը՝ 22,68 տոկոսով` 7,51 տոկոսի դիմաց, Գարանտ-Լիմենսը՝ 7,48 տոկոսով` 12,59 տոկոսի դիմաց և ԻՆԳՈ Արմենիան՝ 5,76 տոկոսով` 4,39 տոկոսի դիմաց:
2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 7 ապահովագրական ընկերություն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: