ԱԽՏ բորսաները բացման առաջին րոպեներին աճ են արձանագրել

15.01.2013 12:33
ԱԽՏ բորսաները բացման առաջին րոպեներին աճ են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆոնդային հարթակները հունվարի 15-ին բացվել են աճով, քանի որ իենի փոխարժեքը շարունակում է նվազել դոլարի նկատմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 1,12 տոկոսով՝ հասնելով 10922,81 կետի: Հարավկորեական  KOSPI-ն աճել է 0,11 տոկոսով՝ հասնելով 2009,23 կետի: S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն առուվաճառքի սկզբին ավելացել է 0,19 տոկոսով` հասնելով  4729,7 կետի։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև