ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բարձրացրել է պետական պարտքի շեմը

12.02.2014 12:17
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բարձրացրել է պետական պարտքի շեմը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել պետական պարտքի շեմի բարձրացումը, ինչը թույլ կտա իշխանություններին շարունակել փոխառությունները` գործող 17,2 տրիլիոն դոլարի սահմանաչափից ավել, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
Փաստաթղթի ընդունմանը «կողմ» է քվեարկել 221 կոնգրեսական` 201–ի դեմ։ Ինչպես սպասվում է, Սենատը կքվեարկի օրինագիծն այս շաբաթ։

Պետական պարտքի շեմը բարձրացվել է մինչև 2015 թ.–ի մարտի 15–ը։

Ընդդիմադիր Հանրապետական կուսակցությանը չէր հաջողվել օրինագծում ներառել սեփական պահանջները, որոնցից էր` առողջապահության բարեփոխման փոփոխությունը։ Ինչպես նշել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը, հանրապետականների մեծամասնության առաջնորդ Ջոն Բեյները, փաստաթղթի նման փոփոխությունների համար կոնգրեսում աջակցությունը բավարար չէր։

Բացի այդ, հանրապետականներին չէր հաջողվել պետական պարտքի սահմանաչափի բարձրացումը կապել պետական ծախսերի կրճատման հետ, որին նրանք տարիներ շարունակ փորձում են հասնել։

Բեյները և ևս 27 հանրապետականներ Ներկայացուցիչների պալատում օրինագծին «կողմ» են քվեարկել, ինչից հետո կուսակցության պահպանողական թևի ներկայացուցիչները խոսնակի պաշտոնից Բեյների հրաժարականին «կողմ» են արտահայտվել։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև