Հայաստանում ոսկին թանկացել է

29.01.2013 16:49
Հայաստանում ոսկին թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապի բաժնից, հաշվետու ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ոսկի`  գնման գին` 20214.39 (+58.63), բացթողնման գին` 21972.16 (+68.72), արծաթ` գնման գին` 383.13 (+8.37), բացթողնման գին` 416.45 (+9.1),   պլատին`  գնման գին` 20236.82 (+107.24), բացթողնման գին` 21996.54 (+116.56),   պալադիում`  գնման  գին` 8660.64 (+95.65),     բացթողնման գին`  9413.74 (+103.97): ($1 –406,29 դրամ է ).––0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև