«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ–ն 3.5 տարիների ընթացքում Հայաստանին 6.5 մլրդ դրամի չափով 100 վարկ է տրամադրել

05.02.2013 15:34
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ–ն 3.5 տարիների ընթացքում Հայաստանին 6.5 մլրդ դրամի չափով 100 վարկ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը 3.5 տարիների ընթացքում Հայաստանի փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներին 6.5 մլրդ դրամի 100 վարկ է տրամադրել, երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։

Ըստ նրա, միայն 2012 թվականին տրվել են մոտ 3.6 մլրդ դրամի վարկեր։

«Վարկային պորտֆելի մնացորդը 2012 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է մոտ 5 մլրդ դրամ, որոնցից 83.2 տոկոսը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին, 10.1 տոկոսը` գյուղատնտեսության, իսկ մնացածը` այլ ոլորտներին»,– ասաց Բադալյանը։

Նա նշեց, որ վարկերը տրամադրվում են տեղական արժույթով, մինչև 5 տարի մարման ժամկետով։ Վարկերի միջին էֆեկտիվ տոկոսադրույքը կազմում է 11 տոկոսով, իսկ վարկերի մեծությունը տատանվում է մեկից մինչև 15 մլն դրամի սահմաններում։

Բադալյանն արդեն հստակեցրել է, որ «ՓՄՁ ներդրումները» ֆինանսավորում է այն ծրագրերը, որոնք նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտադրության ընդլայնմանը, արտահանմանն ուղղված արտադրությանը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումն արտադրական գործընթացներում, ինչպես նաև օգտագործում են տեղական հումքն ու ռեսուրսները։

Բադալյանն ընդգծեց, որ Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացման խթանման նպատակով նախընտրությունը տրվում է այն բիզնես–ծրագրերին, որոնք իրականացվում են երկրի մարզերում։

Ըստ նրա, կազմակերպության վարկային պորտֆելի մոտ 51 տոկոսը տեղաբաշխվել է հենց մարզերում։

«Վարկավորման արդյունքում մեզ հաջողվել է փոքր և միջին ձեռնարկություններում ոչ միայն պահպանել, այլ նաև ավելացնել աշխատատեղերի թիվը 250–ով։ Մեր կողմից ֆինանսավորված ծրագրերի ամբողջական իրագործման արդյունքում նախատեսվում է աշխատատեղերի ավելացում ևս 200–ով»,– ավելացրեց նա։

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն կազմավորվել է ՀՀ Կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 717-Ա որոշմամբ սահմանված` տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակներում: Ի սկզբանե կազմակերպությունը ֆինանսավորում էր երկրի վարչապետին առընթեր Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի օժանդակության օպերատիվ շտաբի կողմից հավանության արժանացած բիզնես–ծրագրեր։ Հետագայում կազմակերպությունը սկսել է ինքնուրույն ծրագրերում ներգրավել ՓՄՁ սուբյեկտներ, որոնք ֆինանսավորման կարիք ունեն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև