Ասիական զարգացման բանկը 20 մլն դոլար է տրամադրել Հայաստանին` ՓՄՁ–ներին վարկավորելու նպատակով

10.10.2013 15:07
Ասիական զարգացման բանկը 20 մլն դոլար է տրամադրել Հայաստանին` ՓՄՁ–ներին վարկավորելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկը 20 մլն դոլար վարկ է տրամադրել Հայաստանին` փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։

Ըստ նրա, վարկի տրամադրումը պայմանավորված է ԱԶԲ–ի և ՀՀ կառավարության միջև 2012թ.–ին ստորագրված` կանանց ձեռնարկությանն աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները կատարելու անհրաժեշտությամբ։

«Այդ համաձայնագրի համաձայն, «ՓՄՁ աջակցման ազգային կենտրոն» հիմնադրամը տարեկան ծրագրերի շրջանակում պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի ՓՄՁ 300 սուբյեկտների, որոնց 50 տոկոսը պետք է պատկանեն կանանց կամ ղեկավարվեն կանանց կողմից»,– ասաց Մինասյանը։

Վարկը տրամադրվել է 20 տարի ժամկետով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև