Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը փետրվարի 4-ից 8–ն ընկած ժամանակահատվածի համար

11.02.2013 17:53
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը փետրվարի 4-ից 8–ն ընկած ժամանակահատվածի համար

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքը  NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի արժութային հատվածում նվազել է 0.22 տոկոսով` մինչև 406.0 դրամ։ Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմել է 12.10 մլն ԱՄՆ դոլար, ինչը 59.15 տոկոսով շատ է, քան նախորդ շաբաթ։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0.14 տոկոսով, և շաբաթ` փետրվարի 9–ին, կազմել է 407.54 դրամ։

Ենթադրում ենք, որ ԱՄՆ դոլարի այս վարքագիծը պայմանավորած էր ԿԲ միջամտությամբ` ազգային արժույթին սատարելու համար, ինչպես նաև դիրքերի մասնակի ֆիքսումը առևտրային միջակայքի վերին շեմի մոտ։ ՀՀ ԿԲ–ն շարունակում է օգնել ազգային արժույթին, ինչի վկայությունն են ՈԱՊ–երի նվազումները։ Հունվարին այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1,75%–ով` հասնելով  1768,0 մլն ԱՄՆ դոլարի։

Հաջորդ շաբաթ ամերիկյան արժույթի փոխարժեքի նվազումը, հնարավոր է, շարունակվի, քանի որ շուկայի մասնակիցները կարող են մտահոգվել Հայաստանի ԿԲ–ի` առուվաճառքի հերթական միջամտության առնչությամբ։ Սակայն շաբաթվա երկրորդ կեսին ամերիկյան արժույթը հավանաբար կրկին կկարողանա վերականգնել իր կորուստները` հաշվի առնելով, որ շուկայի մասնակիցները հավանաբար ԱՄՆ դոլար կգնեն ներկրողների կողմից արժույթի պահպանվող պահանջարկի և դեպի Հայաստան այս ժամանակի համար տրանսֆերտների ցածր ծավալների ֆոնին։

Բացի այդ, ամերիկյան արժույթի աճին առաջվա պես կնպաստի բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնումների ավելացած ծավալը։ Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքների ծավալը նախորդ շաբաթ կազմել է 9.532 մլն դոլար, ինչը գրեթե երկուսուկես անգամ շատ է, քան նախորդ շաբաթ։

Մեր գնահատականներով` Հայաստանում առաջիկա շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 405.0-410.0 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթ եվրոյի գինը Հայաստանում պայմանավորված էր FOREX համաշխարհային արժութային շուկայում կատարվող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 2.12 տոկոսով` մինչև 1.3364։ Եվրոպական միասնական արժույթը գրեթե ողջ շաբաթվա ընթացքում սակարկել է նվազման հետ այն ողջ ընթացքում, որ շուկայում անհետանում էր ներդրողների ռիսկային հակվածությունն ԱՄՆ–ի և եվրագոտու տնտեսական հակասական տվյալների, ինչպես նաև եվրագոտու ֆինանսական և քաղաքական վիճակի շուրջ կրկին առաջացած մտահոգությունների ֆոնին։

Բացի այդ, եվրոյի գնանշումները կտրուկ նվազեցին, երբ եվրոպական կարգավորիչի նախագահ Դրագին իր մամուլի ասուլիսում հիշեցրեց եվրոյի ուժի մասին։ Արդյունքում Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 1.69 տոկոսով` մինչև 548.82 դրամ։

Առաջիկա շաբաթվա ընթացքում եվրոյի դինամիկան աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում կորոշվի ԱՄՆ–ի և եվրագոտու տնտեսական լուրերով։ Ամերիկյան վիճակագրությունից պետք է առանձնացնել հունվարին մանրածախ առևտրի և արդյունաբերական արտադրանքի շրջանառության ծավալի տվյալները, Միչիգանի համալսարանից ստացված վստահության ինդիկատորի նախնական փետրվարյան թվերը, ինչպես նաև նախորդ շաբաթ գործազրկության նպաստներ ստանալու առաջնային հայտերի թիվը։ Եվրոպական լուրերից կարելի է առանձնացնել չորրորդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ նախնական տվյալները, դեկտեմբերյան առևտրային բալանսի թվերը, ինչպես նաև ԵԿԲ ամենամսյա հաշվետվության հրապարակումը։ Ակնկալիքների համաձայն, ԱՄՆ–ի զուսպ դրական վիճակագրությունը, ինչպես նաև եվրագոտու թույլ տվյալները կազդեն եվրոյի գնանշումների վրա։

Սակայն, եթե կանխատեսումներին հակառակ, եվրագոտու տվյալներն ակնկալվածից դրական լինեն, ապա եվրոն կարող է նաև թանկանալ։ Եվրոյի գնանշումների տատանման ենթադրվող միջակայքը FOREX շուկայում առաջիկա շաբաթ`1,3225-1,3530։ Կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում այդ դեպքում կգտնվի 540-555 դրամի սահմաններում։

Կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազել է 0.87 տոկոսով` մինչև 13.61 դրամ։ Դա պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու նվազմամբ, ինչպես նաև հայկական դրամի աճով։

Ռուբլու գինն ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ առաջիկա շաբաթ կախված կլինի ԱՄՆ–ի և եվրագոտու մակրոտնտեսական ելքային վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից։ Նույնիսկ եթե տնտեսական վիճակագրությունը խառը լինի, ապա նավթի բարձր գները կաջակցեն ռուբլուն։ Դրամի որոշակի թանկացումն ամերիկյան արժույթի նկատմամբ առաջիկա շաբաթվա սկզբին կխոչընդոտի ռուբլու աճին դրամի նկատմամբ։

Կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում, հավանաբար, կլինի 13.50-13.70 դրամի միջակայքում։ -0-Ն.Ա.

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև