Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը փետրվարի 25–ից մարտի 1–ն ընկած ժամանակահատվածի համար

05.03.2013 11:46
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը փետրվարի 25–ից մարտի 1–ն ընկած ժամանակահատվածի համար

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված արժեքն աճել է 0.42 տոկոսով` մինչև 410.69 դրամ։ Շաբաթվա առքուվաճառքների ծավալը կազմել է 12.70 մլն դոլար, ինչը երեք անգամ շատ է, քան նախորդ շաբաթ։ Առքուվաճառքների ծավալի այդպիսի կտրուկ աճը պայմանավորված է նախորդ շաբաթվա համեմատության ցածր բազայով։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0.41 տոկոսով, և շաբաթ` մարտի 2–ին, կազմել է 412.26 դրամ։ Հայաստանի արժութային շուկայում ստեղծված իրավիճակն առաջվա պես պայմանավորված է ԱՄՆ դոլարի աճով FOREX արժույթի շուկայում։

Ընթացիկ շաբաթ ԱՄՆ դոլարն ունի բարձրացումը շարունակելու բոլոր հիմքերը ներկրողների և բնակչության կողմից արժույթի պահպանվող պահանջարկի պայմաններում։ Սահմանված միջակայքի վերին շեմը հատվել է առաջին անգամ նախորդ տարվա նոյեմբերի 12–ից, ինչը նույնպես մատնանշում է ամերիկյան արժույթի վերընթաց դինամիկայի վերսկսման հավանականությունը։ Սակայն, հաշվի առնելով ազգային արժույթի փոխարժեքի պաշտպանման համար կարգավորիչի հնարավոր մուտքը շուկա, Հայաստանում ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 410.0-415.0 դրամի միջակայքում։

Հայկական արժույթը կկարողանա մի փոքր ամրանալ` հաշվի առնելով, որ շուկայի որոշ մասնակիցներ, հնարավոր է, իրենց դիրքերը կամրագրեն դիմադրության առանցքային մակարդակի մոտակայքում։ Միաժամանակ, ԱՄՆ դոլարի աճին կխոչընդոտի նաև բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնումների նվազող ծավալը։ Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքների ծավալը նախորդ շաբաթ կազմել է 4.849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 30.34 տոկոսով պակաս է, քան նախորդ շաբաթ։

Եվրոյի արժեքը Հայաստանում նախորդ շաբաթ որոշվել է FOREX արժութային համաշխարհային շուկայում տեղի ունեցած իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 1.26 տոկոսով` մինչև 1.3019։ Այնուամենայնիվ, շաբաթվա սկզբում միասնական եվրոպական արժույթը չափավոր պահանջարկ ուներ այն ֆոնին, որ ԱՄՆ ԴՊՀ նախագահ Բեն Բերնանկեն, ելույթ ունենալով Կոնգրեսում, հստակ հասկացրել է, որ կարգավորիչը շարունակելում է խթանման քաղաքականությունը։

Սակայն Իտալիայի քաղաքական դրության վատացման հատկանիշները և եվրագոտու առիթով մտահոգություններն արագ զրոյացրել են տիրող լավատեսությունը` դրանով իսկ ճնշում գործադրելով եվրոյի գնանշումներին։ Սպասվածից ավելի դրական ամերիկյան տնտեսական վիճակագրությունը նախորդ շաբաթ նվազել է 0.85 տոկոսով` մինչև 538.97 դրամ։

Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում եվրոյի դինամիկան կորոշվի ԱՄՆ–ի և եվրագոտու տնտեսական լուրերով։ Ամերիկյան վիճակագրությունից հարկ է առանձնացնել ADP գործակալության տրամադրած զբաղվածների թվի փոփոխության և փետրվարին ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի թվի տվյալները։ Ակնկալվում է, որ այդ տվյալները դրական կլինեն և կուժեղացնեն ամերիկյան արժույթի դիրքերը, ինչի կապակցությամբ եվրոյի գնանշումները կարող են նվազել։

Եվրոպական լուրերից կարելի է առանձնացնել չորրորդ եռամսյակի ՀՆԱ վերանակված տվյալները, ինչպես նաև տոկոսադրույքի հարցով ԵԿԲ նիստը և հինգշաբթի` մարտի 7–ին կայանալիք ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիի ավանդական մամուլի ասուլիսը։ Ակնկալվում է, որ եթե կանխատեսումներն արդարանան, իսկ Դրագիի մեկնաբանությունները չափավոր դրական լինեն, ապա եվրոպական արժույթը կարող է ամրանալ։

FOREX շուկայում եվրոյի գնանշումների տատանումների ենթադրելի միջակայքն առաջիկա շաբաթ` 1,2850-1,3150։ Հայաստանում այդ դեպքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կլինի 530-545 դրամի սահմաններում։

Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազել է 0.44 տոկոսով` մինչև 13.53 դրամ։ Դա պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազումով` եվրոպական տնտեսության պահպանվող խնդիրների ֆոնին։

ԱՄՆ դոլարի, և, համապատասխան, դրամի նկատմամբ ռուբլու արժեքը առաջիկա շաբաթ կախված կլինի ԱՄՆ–ի մակրոտնտեսական ելքային վիճակագրությունից, ինչպես նաև նավթի համաշխարհային գներից։ ԵԿԲ նախագահ Դրագիի դրական ելույթը և նավթի հարաբերականորեն բարձր գները կօգնեն ռուբլու գնանշումներին հաջորդ հինգ առևտրային օրերի ընթացքում։ Սակայն, եթե ամերիկյան տնտեսական վիճակագրությունը շատ դրական լինի, իսկ Դրագին ակնարկի մեղմ քաղաքականության հակվածությունը, ապա ռուբլու արժեքը կարող է նաև նվազել։

Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա հինգ առևտրային օրերին, հավանաբար կլինի 13.45-13.60 դրամ միջակայքում։ -0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև