Հունաստանի բանկերը, ամենայն հավանականությամբ, ապրիլին 7.2 մլրդ եվրո վարկ կստանան ՖԿԵՀ–ից

05.03.2013 14:48
Հունաստանի բանկերը, ամենայն հավանականությամբ, ապրիլին 7.2 մլրդ եվրո վարկ կստանան ՖԿԵՀ–ից

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՄ–ի կողմից հավանության արժանացած վարկը, որն ուղղված կլինի Հունաստանի բանկերի վերակապիտալիզացիային, ամենայն հավանականությամբ կտրամադրվի ապրիլին, ասուլիսի ժամանակ ասել է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ղեկավար Կլաուս Ռեգլինգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՖԿԵՀ–ն հունվարի վերջին Հունաստանին 2 միլիարդ եվրո էր տրամադրել։ Վարկատուները պետք է որոշում կայացնեին ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար ծրագրված փոխառության տրանշից ևս 7.2 միլիարդ եվրո հատկացնելու մասին։

«Այդ տրանշը հավանության է արժանացել և, ամենայն հավանականությամբ, կտրամադրվի ապրիլին»,– ասաց Ռեգլինգը։

Ավելի վաղ ԵՄ–ում լավատեղյակ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Հունաստանն արտաքին օգնության այդ տրանշի անհապաղ տրամադրման կարիք չունի։

Եթե Հունաստանի իշխանությունները կատարեն տնտեսական ծրագրերի պահանջները, որի դիմաց օգնություն է տրամադրվում, մարտին հավանության կարժանանա նաև 2.8 միլիարդ եվրոյի տրանշը` բյուջեի սատարման համար։ Փետրվարին երկիրը կատարել է ծրագրի հիմնական պահանջները։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև