ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է աննախադեպ ակցիա` Ինտերնետ բանկինգ ծառայության շրջանակներում

18.03.2013 12:03
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է աննախադեպ ակցիա` Ինտերնետ բանկինգ ծառայության շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է աննախադեպ ակցիա բոլոր այն հաճախորդների համար, ովքեր կակտիվացնեն Ինտերնետ բանկինգ ծառայությունը մինչև հունիսի 12-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, ակցիայի շրջանակներում բանկի բոլոր ֆիզիկական անձ հաճախորդներին ընձեռնվում է բացառիկ հնարավորություն 3 ամիս տևողությամբ անվճար օգտվել Ինտերնետ բանկինգ ծառայությունից:

«Ակցիայի նպատակն է Բանկի հաճախորդներին տրամադրել համակարգի օգտագործման 3 ամիս տևողությամբ արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալու և ինքնուրույն փորձարկելու Ինտերնետ բանկինգ համակարգն իր ողջ ֆունկցիոնալությամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով այդ թվում հնարավոր է` կատարել ներբանկային, միջբանկային և միջազգային փոխանցումներ, կոմունալ վճարումներ, լրացնել վարկային, ավանդային, քարտային հայտեր, համալրել գործող ավանդները; և իհարկե մարել վարկային պարտավորությունները:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը դիտարկում է Ինտերնետ բանկինգ ծառայությունը որպես բանկային ծառայությունների մատուցման հեռանկարային և պահանջարկված գործիք»,– հաղորդագրության մեջ մեջբերվում է ՎՏԲ-ՀայաստանԲանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևի խոսքը։

Ըստ նրա`այս առումով ծառայության շրջանակներում հայտատարված ակցիան հանդիսանում է հաճախորդների կողմից վերջինիս անմիջական օգտագործմանն ու ինտերակտիվ կիրառմանը նպաստող գործոն:

Միաժամանակ գլխավոր տնօրենը վստահություն է հայտնել, որ այս ակցիան տեղին և համարժեք արձագանք է ժամանակակից զարգացման միտումներին հետևող և արժևորող հաճախորդների պահանջներին։

«Ընդ որում, ակցիայի գործողության ընթացքում Ինտերնետ բանկինգ ծառայությունն ակտիվացրած բոլոր հաճախորդները 3-ամսյա ժամկետում կարող են ցանկացած պահի դադերեցնել Ինտերնետ բանկինգ ծառայության մատուցումը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև