ԱՄՀ–ն նվազեցրել է 2013–2014թթ.–ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը` մինչև 3,5% և 4,0%` համապատասխանաբար

17.04.2013 13:21
ԱՄՀ–ն նվազեցրել է 2013–2014թթ.–ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը` մինչև 3,5% և 4,0%` համապատասխանաբար

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի ./ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը  (ԱՄՀ) նվազեցրել է 2013թ.–ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 0,2 տոկոսային կետով` մինչև 3,3 տոկոս, իսկ  2014թ.–ին` 0,1 տոկոսային կետով` մինչև 4,0 տոկոս։ Այդ մասին ասվում է «Գլոբալ տնտեսական կանխատեսում» (World Economic Outlook) ԱՄՀ զեկույցի ապրիլյան խմբագրության մեջ։ Տարեսկզբին ԱՄՀ–ն համաշխարհային տնտեսության աճը կանխատեսում էր 2013թ.–ին` 3,5% և 2014թ.–ին` 4,1%։

Ինչպես հաղորդում է РБК–ն, ԱՄՆ–ի և եվրագոտու համար ԱՄՀ–ի առավել վատատեսական կանխատեսումը 2013թ.–ին բոլոր զարգացած տնտեսությունների համար կանխատեսման նվազման հանգեցրեց` մինչև 1,2 տոկոս, միաժամանակ 2014թ.–ին կանխատեսումն անփոփոխ մնաց զեկույցի նախորդ խմբագրության համեմատ` 2,2 տոկոս մակարդակում։ ԱՄՀ–ի զեկույցի համաձայն` ԱՄՆ–ի տնտեսության աճը  2013թ.–ին սպասվում է 1,9 տոկոս մակարդակում և 2014թ.–ին` 3,0 տոկոս մակարդակում։ Միաժամանակ եվրագոտու տնտեսությանը 0,3 տոկոսանոց կրճատում է սպասվում ընթացիկ տարում և 1,1 տոկոսանոց աճ` հաջորդ տարի։

Ինչպես նշվում է ԱՄՀ–ի նյութերում, ԱՄՆ–ի իշխանությունների կողմից անցկացված ծախսերի կրճատման միջոցները և տարածաշրջանում առաջացած պարտքային ճգնաժամի դեմ եվրոպական իշխանությունների պայքարը համաշխարհային տնտեսությանը չեն թողնում «ոտքի կանգնել»։ Չնայած վերջին ամիսներին ֆինանսական շուկայում ռիսկերի նվազման համատեքստում դրության որոշակի բարելավմանը, Եվրոպան չպետք է թուլանա, հատկապես հաշվի առնելով Կիպրոսի բանկային համակարգի ցավալի դրությունը և Իտալիայի քաղաքական անորոշությունը, նշում է ԱՄՀ–ն։

Միաժամանակ ԱՄՀ–ն նվազեցրել է նաև զարգացող տնտեսությունների համար նախատեսված կանխատեսումը` տեղեկացնելով, որ ընթացիկ տարում դրանց ՀՆԱ–ի 5,3 տոկոսանոց աճ է ակնկալում։ Միաժամանակ զեկույցում նշվում է, որ զարգացող երկրների ՀՆԱ–ի աճը կհասնի մինչև 5,7 տոկոսի արդեն 2014թ.–ին` ՉԺՀ-ի և Բրազիլիայի տնտեսության ակտիվության վերականգնման շնորհիվ։

Ընդհանուր առմամբ, չնայած նախկին խնդիրների պահպանմանը, ԱՄՀ–ն համաշխարհային տնտեսության ռիսկերը գնահատել է որպես կարճաժամկետ հեռանկարում նվազող։

Համաշխարհային տնտեսական աճի կանխատեսման նվազեցման դեպքում, ԱՄՀ–ն բարձրացրել է Ճապոնիայի տնտեսության կանխատեսումը` բարենպաստ գնահատելով երկրի իշխանությունների և ԿԲ–ի ջանքերը ագրեսիվ դրամաշնորհային քաղաքականության հետ կապված, որն ուղղված է իենի փոխարժեքի թուլացմանը և գնանկման դեմ պայքարին։ Զեկույցի ապրիլյան տարբերակի համաձայն` Ճապոնիայի տնտեսության աճը 2013թ.–ին կկազմի 1,6 տոկոս և 2014թ.–ին` 1,4 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև