ԱՄՀ–ն հիասթափվել է համաշխարհային տնտեսության հեռանկարներից

25.09.2012 19:39
ԱՄՀ–ն հիասթափվել է համաշխարհային տնտեսության հեռանկարներից

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կնվազեցնի 2012թ.–ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը։ Այդ մասին 2012թ.–ի սեպտեմբերի 24–ին հայտնել է հիմնադրամի տնօրեն Քրիստինա Լագարդը, հաղորդում է РБК գործակալությունը` հղում անելով Reuters–ին։

«Մենք նախկինի պես համաշխարհային տնտեսության աճ ենք կանխատեսում, սակայն այն այNքան ուժեղ չի լինի, ինչպես մենք նախկինում էինք համարում»,– տեղեկացրել է Ք.Լագարդը։

Ըստ նրա` երբ ԱՄՀ–ն նախկինում կազմում էր 2012թ.–ի կանխատեսումը, աճի ծավալը որոշելու հարցում առավել լուրջ դեր էր խաղում ներդրողների շրջանում առաջացած անվստահությունը։ ԱՄՀ ղեկավարը նաև նշել է այն կարևոր պահերը, ինչպիսին է Եվրամիության պարտքային ճգնաժամը, մերձավոր Արևելքի լարված քաղաքական դրությունը և զարգացող տնտեսության աճի դանդաղումը։

Լագարդը տեղեկացրել է, որ ներդրողներն ի սկզբանե ոգևորված էին ԵՄ կառավարությամբ և միության փլուզումից խուսափելու իրենց պարտրաստակամությամբ։ Այժմ անհրաժեշտ է գործողության մեջ մտցնել նախկինում քննարկվող միջոցները, այդ թվում` բանկային միությունը։ ԱՄՀ ղեկավարը կոչ է արել ԵՄ–ին «անհապաղ նախագծերի իրագործմանն անցնել»։  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև