Արարատբանկը 7 մլն դոլար վարկային ռեսուրս է ներգրավել Սևծովյան առևտրի և զարգացման բանկից

18.04.2013 11:41
Արարատբանկը 7 մլն դոլար վարկային ռեսուրս է ներգրավել Սևծովյան առևտրի և զարգացման բանկից

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ ստորագրել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վարկը կուղղվի արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես ծրագրերի իրականացմանը` տնտեսվարողների համար ապահովելով մատչելի և մրցունակ պայմաններ: Այս միջոցները բիզնեսի ներկայացուցիչներին կտրամադրվեն մինչև 5 տարի մարման ժամկետով, տարեկան 12-14 տոկոս դրույքաչափով:

Բանկից նշում են, որ սա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համագործակցության առաջին ծրագիրն է: Միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ոլորտում դիրքավորված Արարատբանկը ՍԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ առավել կընդլայնի այս ոլորտի վարկային պորտֆելը:

Բանկի ակտիվները 2013թ. առաջին եռամսյակում տարեսկզբի համեմատությամբ աճել են 1.6%-ով և կազմել 115,5 մլրդ ՀՀ դրամ: Վարկային ներդրումներն աճել են 7.1%-ով` կազմելով 57.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրավված ժամկետային ավանդները` 14.5%-ով` կազմելով 23.1 մլրդ ՀՀ դրամ: 2013 թվականի մարտի 31-ի դրությամբ Արարատբանկի ընդհանուր կապիտալը կազմել է` 17.4 մլրդ, պարտավորությունները` 98.1 մլրդ ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 729 մլն ՀՀ դրամ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև