«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթ–մարաթոնի հաղթող է ճանաչվել

10.06.2013 16:51
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթ–մարաթոնի հաղթող է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/.  Հունիսի 9-ին «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթ–մարաթոնի հաղթող է ճանաչվել, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության թիմը մասնակցել է 10 կմ էստաֆետային վազքին և գրավել առաջին պատվավոր հորիզոնականը:

Թիմը բաղկացած էր 3 վազորդներից. մասնակցում էին գործակալներ Գևորգ Բարսեղյանը, Հարություն Ղարագյոզյանը և անձնական ապահովագրության դեպարտամենտի աշխատակից Արմեն Խաչատրյանը:

Վազքի ավարտից հետո միջոցառման կազմակերպիչները «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էին բացօթյա խնջույք, որի ընթացքում էլ պաշտոնապես պարգևատրեցին «ՌԵՍՈ»-ի վազորդներին հուշամեդալներով և դեպի Վիեննա ուղևորությամբ, որտեղ վերջինները կարող են մասնակցել սեպտեմբերին անցկացվող միջազգային վազքի մրցույթին:

Մրցույթը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի, Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի և Ավստրիական ավիաուղիներ ընկերությունների կողմից: Ծրագրին մասնակցում էին ինչպես անհատներ, այնպես էլ հայկական և արտասահմանյան բիզնես ոլորտի առաջատար  ընկերություններ:

«Ռեսո» ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ-ին: Նույն թվականի նոյեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա: «Ռեսո» ԱՓԲԸ–ն հանդիսանում է «Ռեսո խմբի» անդամ: «Ռեսո խումբ»-ը ստեղծվել է 2004 թվականին և ներառում է ավելի քան 30 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտներում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև