«Ռեսո» ընկերությունը պարգևատրել է «Ընթերցման օլիմպիադա 2013»-ի հաղթողներին

15.05.2013 17:42
«Ռեսո» ընկերությունը պարգևատրել է «Ընթերցման օլիմպիադա 2013»-ի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. «Ռեսո» ապահովագրական ընկերությունը պարգևատրել է «Ընթերցման օլիմպիադա 2013»-ի հաղթողներին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Նախօրեին Գրողների Միության շենքում անցկացվեց «Ընթերցման օլիմպիադա 2013»-ի եզրափակիչ փուլը, որտեղ լավագույն ընթերցող ճանաչվեց Մարինե Նավասարդյանը:

Ըստ որոշված չափանիշների` դպրոցականները գեղարվեստական գրքերից կարդում էին փոքրիկ հատվածներ, իսկ ժյուրին գնահատում էր նրանց ընթերցանությունը:

Ընթերցման օլիմպիադայի բոլոր փուլերի հաղթողների համար «Ռեսո» Ապահովագրական ընկերությունը մրցանակներ էր սահմանել: Դպրոցական փուլի հաղթողները ստացան դժբախտ պատահարներից ապահովագրություն` 250.000 դրամ ապահովագրական գումարով: Երկրորդ` մարզային փուլի շրջանակներում թվով 33 հաղթողներ ստացան «Ռեսոտուն» բնակարանի ապահովագրություն` 500.000 դրամ ապահովագրական գումարով, իսկ լավագույն ընթերցողի և նրա ընտանիքի ևս երեք անդամների առողջությունը «Ռեսո»-ն ապահովագրեց «Ռեսոմեդ» ծրագրով` 10.000.000 դրամ ծածկույթով:

Ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը ողջույնի իր խոսքը հղեց  օլիմպիադայի մասնակիցներին և շնորհավորեց հաղթողներին` կարևորելով և բարձր գնահատելով այն փաստը, որ երեխան իր կրթությամբ կարողանում է նպաստել իր և իր ընտանիքի ապահովությանը:

«Ռեսո» ապահովագրական ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը կարևորում է երիտասարդների կողմից ընթերցանության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը։

«Ռեսո» Ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ-ին: Նույն թվականի նոյեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա: «Ռեսո» ԱՓԲԸ–ն հանդիսանում է «Ռեսո խմբի» անդամ: «Ռեսո խումբ»-ը ստեղծվել է 2004 թվականին և ներառում է ավելի քան 30 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտներում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև