ՌԵՍՈ ընկերության հաճախորդները կարող են ԱՊՊԱ հատուցման ընթացքին հետևել առցանց տարբերակով

24.02.2014 18:34
ՌԵՍՈ ընկերության հաճախորդները կարող են ԱՊՊԱ հատուցման ընթացքին հետևել առցանց տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով հետևել ԱՊՊԱ-ի շրջանակներում հատուցման ընթացքին և ստանալ համապատասխան ծանուցումները` առանց տանից դուրս գալու կամ առանց որևիցե զանգ կատարելու:

Ինչպես հայտնում են ընկերությունից, առցանց  տարբերակով հետևելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.reso.am և այնտեղ, սեղմելով «ՀԵՏԵՎԻՐ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ» կոճակը, մուտքագրել անհատական ծածկագիրը (տրվում է անմիջապես վթարի վայրում) և ստանալ հատուցման ընթացքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը:

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հայկական շուկայում պաշտոնապես գործում է 2008 թ.–ի նոյեմբերի 12–ից, իսկ 2009 թ.–ի նոյեմբերի 9–ին ընկերությունը վերանվանվել է «ՌԵՍՈ» ՓԲԸ–ի։ ՌԵՍՈ ընկերության բաժնետերերն են «Պոլիգրաֆիա» ՓԲԸ–ն` 50 տոկոս, «ՍԻ ԷՍ ԷՍ Էքվիթի Փարթներս Լիմիթիդը»` 50 տոկոս։

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը ներառված է ՌԵՍՈ խմբում։ Այսօր այն ներառում է ավելի քան 20 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտներում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև