«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը նվեր–քարտեր է առաջարկում սիրո տոնին ընդառաջ

14.02.2014 16:59
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը նվեր–քարտեր է առաջարկում սիրո տոնին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը շնորհավորում է բոլորին սիրահարների օրվա կապակցությամբ` մաղթելով սրտեր ջերմացնող, փոխադարձ և վեհ սեր:

Ինչպես նշված է ընկերության հաղորդագրության մեջ, ընկերությունը առաջարկում է 10.000 - 50.000 ՀՀ դրամ արժողությամբ Gift Insurance ապահովագրական նվեր քարտեր:

«Տոնական և յուրահատուկ փաթեթավորմամբ քարտը Ձեր սիրելիին թույլ կտա ապահովագրել ոչ միայն մեքենան և գույքը, այլ նաև ճամփորդությունը և ապահովագրված լինել պատահարները»,– նշված է հաղորդագրության մեջ:

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հայկական շուկայում պաշտոնապես գործում է 2008 թ.–ի նոյեմբերի 12–ից, իսկ 2009 թ.–ի նոյեմբերի 9–ին ընկերությունը վերանվանվել է «ՌԵՍՈ» ՓԲԸ–ի։ ՌԵՍՈ ընկերության բաժնետերերն են «Պոլիգրաֆիա» ՓԲԸ–ն` 50 տոկոս, «ՍԻ ԷՍ ԷՍ Էքվիթի Փարթներս Լիմիթիդը»` 50 տոկոս։

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը ներառված է ՌԵՍՈ խմբում։ Այսօր այն ներառում է ավելի քան 20 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտներում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև