«Հայբիզնեսբանկի» վարչության նախագահը դաժան ծեծի է ենթարկվել սեփական աշխատասենյակում. թերթ

14.06.2013 15:19
«Հայբիզնեսբանկի» վարչության նախագահը դաժան ծեծի է ենթարկվել սեփական աշխատասենյակում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանը դաժան ծեծի է ենթարկվել իր աշխատասենյակում, հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով, աշխատանքային օրվա վերջին Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց «գործը» անելուց հետո լուռ հեռացել են: Դրանից հետո դուրս է եկել Արզումանյանը, որի դեմքն անճանաչելի է եղել:

Բանկի աշխատակիցների շրջանում տարածված լուրերի համաձայն, դեպքից մոտ կես ժամ առաջ Արզումանյանը լարված հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ մեկի հետ:

«ԱՌԿԱ» գործակալության` միջադեպը մեկնաբանելու հարցին բանկում հրաժարվել են տեղեկություն հաղորդել։
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1991 թվականի դեկտեմբերի 10–ին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև