Նաբիուլինան առաջարկում է ՓՄՁ–ներին վարկավորող բանկերի վերաֆինանսավորում իրականացնել

25.06.2013 11:15
Նաբիուլինան առաջարկում է ՓՄՁ–ներին վարկավորող բանկերի վերաֆինանսավորում իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան մտադիր է բանկերի վերաֆինանսավորման մեխանիզմ գործարկել փոքր և միջին ձեռնարկություններին տրված վարկերի գրավի դիմաց։ Ինչպես գրում է banki.ru–ն, այս գաղափարի շուրջ, որը նա դեռ պետք է քննարկի կառավարության հետ, Նաբիուլինան խոսել է «Վեդոմոստի» թերթի հետ։

Բակերը կարող էին այդ վարկերը դարձնել արժեթղթեր, որոնց գրավի դիմաց կվարկավորվեին ԿԲ–ում։ «Ես այս սխեման նմանացնում եմ հիփոթեքայինին,–ասել է Նաբիուլինան։–Բայց այս դեպքում կարող է բավարար չափով գրավային ապահովում չլինի, և այդ դեպքում պետք է պետական երաշխիքի կամ տարածաշրջանային ֆոնդերի երաշխիքների մեխանիզմ կիրառել»։

Նախորդ շաբաթ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Bloomberg գործակալությանն ասել էր, որ կառավարությունը կողմ է այս գաղափարին։ Գաղափարը հայեցակարգային առումով համաձայնեցվել է ԿԲ–ի և կառավարության միջև, հաստատել է պաշտոնյան` ավելացնելով, որ այդ սխեման պետք է հավանություն ստան նախագահի աշխատակազմի կողմից։

Պետությունն արդեն մշակել է այն մեխանիզմը, որով պետական երաշխիքները կտրվեն ՄՍՊ բանկի կողմից ( ՎԷԲ–ի«դուստրը»)։ Մեխանիզմը կգործի այս ամռանից։ Բանկի վարչության նախագահ Սերգեյ Կրյուկովն այդ մեխանիզմը նկարագրել է այսպես` ՎԷԲ–ը ֆինանսների նախարարությունից կստանա 20 մլրդ ռուբլի, որոնք կտրամադրի բանկին։ ՄՍՊ բանկն իր հերթին կընտրի բանկերի, որոնք կմասնակցեն ծրագրին, և ձեռնարկատերերի համար երաշխավորություն կստանձնի բանկերի դիմաց։ Պետությունը կվերցնեի ռիսկերի 50 տոկոսը, սակայն նախագծի նախաձեռնողը պետք է իր վրա վերցնի ոչ պակաս, քան 20 տոկոսը, մնացածը կկրի բանկ–վարկատուն։ Նման ձևով երաշխավորվող նախագծերի ծավալը չպետք է գերազանցի 40 մլրդ ռուբլին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև