Ռուսաստանում բանկային մեքենայություններ են բացահայտվել

25.06.2015 13:14
Ռուսաստանում բանկային մեքենայություններ են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում կանխել են կազմակերպված խմբի գործունեությունը, որի մասնակիցներին կասկածում են անօրինական ֆինանսական գործառնություններ կատարելու մեջ։ Այս մասին, ինչպես գրում է Փրայմը, հաղորդում է «Վեդոմոստին»` հղում անելով ՌԴ ՆԳՆ տնտեսական անվտանգության և կոռուպցիային հակազդելու գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։

Կասկածյալների անօրինական բանկային գործունեության հետևանքով տնտեսության ստվերային հատված է տեղափոխվել ավելի քան 17 մլրդ ռուբլի։ Ձերբակալվել է երեք մարդ, մեկին արդեն բաց են թողել երկրից չբացակայելու ստորագրության դիմաց։

«Բացահայտվել է, որ 2012 թ.–ից խմբի անդամներն առանց անհրաժեշտ արտոնագրային փաստաթղթերի ֆիզիկական և իրավաբանական անձանց հանձնարարությամբ կատարել են դրամական փոխանցումներ, կապիտալ են դուրս հանել արտերկիր, ինչպես նաև դրամական միջոցներ են կանխիկացրել։ Պարգևավճարը կազմել է յուրաքանչյուր անօրինական օպերացիայի 2,5–3,7 տոկոսը», – տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան։

Քննության վարկածով` կասկածյալներն օգտագործել են մի քանի վերահսկվող ապահովագրական ընկերություններ, որոնց հաշվարկային հաշվեհամարների վրա ապահովագրության կեղծ պայմանագրերով փոխանցվել են «հաճախորդների» ֆինանսական միջոցները` որպես ապահովագրական պարգևավճար։ «Ըստ ունեցած տեղեկատվության` նշված անօրինական սխեմայի իրականացումից ստացված եկամուտը գերազանցել է 570 մլն ռուբլին», – նշել է Ալեքսեևան։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև