«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն «Դիջիթեք» բիզնես–ֆորումի ընթացքում ինտերնետում էլեկտրոնային վճարումների ընդունման ծառայություն է առաջարկել

25.06.2013 13:07
«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն «Դիջիթեք» բիզնես–ֆորումի ընթացքում ինտերնետում էլեկտրոնային վճարումների ընդունման ծառայություն է առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ –ն մասնակցել է «Դիջիթեք»  վեցերորդ  ամենամյա բիզնես– ֆորումին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից

«Մեզ համար մասնակցությունը այս բիզնես–ֆորումին հնարավորություն է առաջարկելու մեր հանրապետության բանկային համակարգի համար եզակի ծառայություններ, իսկ  ավելի կոնկրետ` ինտերնետում էլեկտրոնային վճարումների ընդունման ծառայությունը»,-ասաց բացման արարողության ժամանակ «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

«Առէկսիմբանկը առաջին հայկական բանկն է, որը սերտիֆիկացվել է VISA ընկերության կողմից ինտերնետ-էքվայրինգ իրականացնելու համար: Հայկական շուկայում նման ծառայության բացակայությունը երկար ժամանակ համարվում էր ինտերնետ առևտրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Հիմա իրավիճակը հիմնովին փոխվում է: Սկսած 2013թ-ից ինտերնետ խանութների քանակը կտրուկ աճել է: Մենք միջինում միացնում ենք տվյալ ծառայությանը երկու կազմակերպություն` մեկ ամսվա ընթացքում: Ինչպես նշվեց, այսօր մենք միակ բանկն ենք Հայաստանում, որը սպասարկում է էլեկտրոնային վճարումներ, այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է այդ ծառայության հնարավորությունների մասին տեղեկատվությունը հասցնել հնարավորինս մեծ թվով օգտատերերի: «Դիջիթեք» բիզնես ֆորումի հարթակը հիանալի հնարավորություն է դրա համար: Բացի  էլեկտրոնային առևտրի ծառայությունից, մենք ներկայացրեցինք ֆորումի մասնակիցներին մեր բանկի VISA BUSINESS վճարային քարտի նոր հնարավորությունների մասին` առաջարկելով կազմակերպություններին և ընկերություններին շահավետ սպասարկման պայմաններ` կորպորատիվ քարտերի միջոցով: Ֆորումի  շրջանակներում մեր տաղավար այցելեցին ոչ ընդհանուր մասնակիցները, այլև` պետական կառույցների, Կենտրոնական Բանկի և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ էլեկտրոնային առևտուրն ինչ-որ իմաստով հանդիսանում է երկրի տնտեսության զարգացման արտացոլումը և, եթե մենք լինենք հաջողակ  այս ոլորտում, կկարողանանք ապագայում ակնկալել լուրջ տնտեսական առաջընթաց»,-վերջում շեշտեց Ալեքսանդր Հակոբյանը:

2000թ.-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց ՏՏ ոլորտը առաջնային` երկրի տնտեսության համար: Այսօրվա դրությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում  Հայաստանում գործում է մոտ 350 կազմակերպություն, որոնցում աշխատում են շուրջ 10.000 աշխատակիցներ: «Դիջիթեք» բիզնես–ֆորումը կազմակերպվել է տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաների ներդնումը խթանելու նպատակով` ՀՀ տնտեսության տարբեր բնագավառների արդիականացման համար:

Այս տարի համաժողովին մասնակցել են 62 ընկերություններ, այդ թվում 43 տեղական և 19 օտարերկրյա կազմակերպություններ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0 –


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25