Պորտուգալիայի ֆինանսների նախարար Վ. Գաշպարը հրաժարականի դիմում է ներկայացրել

02.07.2013 12:25
Պորտուգալիայի ֆինանսների նախարար Վ. Գաշպարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Պորտուգալիայի ֆինանսների նախարար Վիտոր Գաշպարը հրաժարականի դիմում է ներկայացրել, գրում է  РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Գաշպարը հայտարարել է, որ իր հեղինակությունը ընկել է այն բանից հետո, երբ բյուջետային պակասուրդի ու պետական պարտքի նվազման ուղղությամբ ձեռնարկված միջոցները չեն օգնել երկրին հասնել ուղենշված նպատակներին։ Նա նշել է նաև, որ խիստ տնտեսման քաղաքականությունը, մեղմ ասած, չի խրախուսել բնակչությունը։ 2013 թվականի մարտին երկրում բողոքի բազմահազարանոց ցույցեր էր անցկացվում «գոտիները սեղմելու» դեմ։ Գաշպարի առաջարկած միջոցներից շատերը մերժվել էր սահմանադրական դատարանի կողմից, ինչը նույնպես «անցքեր» էր բացել երկրի բյուջեում։

Ինչպես տեղեկացրել են Պորտուգալիայի նախագահի մամուլի ծառայությունից, այս պաշտոնում Գաշպարին կփոխարինի Լուիշ Ալբուկերկեն։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև