ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք ԱՄՀ և ՀԲ տարեկան համաժողովին

09.10.2013 12:27
ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք ԱՄՀ և ՀԲ տարեկան համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չորեքշաբթի մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի  2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։

Հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ֆինանսների նախարարը, ով Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչն է, Վաշինգտոնում նաև մի շարք հանդիպումներ կունենա հիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի և այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ:

Նախարարը Վաշինգտոնում կմասնակցի նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև