Green for Growth Fund–ը 5 մլն եվրոյի փոխառություն կտրամադրի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ին

16.12.2013 14:09
Green for Growth Fund–ը 5 մլն եվրոյի փոխառություն կտրամադրի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ին

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Green for Growth Fund–ը (GGF) 5 մլն եվրոյի փոխառություն կտրամադրի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Green for Growth Fund–ը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ը ստորագրել են 5 միլիոն եվրոյի փոխառության հիմնական պայմանագիր։ Այս վարկային գործիքի նպատակն է ֆինանսավորել ԷԽ վարկատեսակներ, որոնք տրամադրվում են հիմնականում ՄՓՄՁ սեկտորը ներկայացնող գործարար հաճախորդների:

Գրին Ֆոր Գրոուֆ հիմնադրամի կողմից տրամադրված փոխառությունը թույլ կտա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ հզորացնել վերջինիս կարողությունները էնորգախնայողության (ԷԽ) նպատակով ներդրումների և ՀՀ-ում վերականգնվող էներգիայի (ՎԷ) փոքր նախագծերի  կարճաժամկետ վարկավորման իրականացման համար:

Նախատեսվում է, որ Գրին Ֆոր Գրոուֆ  հիմնադրամի վարկավորման գործիքի միջոցով ֆինանսավորման ենթակա էներգախնայողության միջոցառումների արդյունքում կապահովվի ավելի քան 23,000 ՄՎտժ առաջնային էներգիայի  խնայողություն և  տարեկան 3,800 տոննայով երկօքսիդ ածխածնի արտանետումները:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ առաջատարն է գյուղատնտեսության ֆինանսավորման շուկայում, տիրապետում է շուկայի վարկավորման գերազանց մեթոդների և ապահովում է կայուն ներկայություն գյուղական շրջանում։

Բանկը դիտարկում է ԷԽ ֆինանսավորման ուղղությամբ գործունեության ընդլայնումը որպես խոշոր գործարար հնարավորություն, ինչը թույլ կտա բավարարել տվյալ ոլորտի ֆինանսավորման աճող պահանջարկը: Ֆինանսավորման ենթակա ԷԽ միջոցառումները  ներառում են թե բնակարանների ջերմամեկուսացման բարելավում` մանրածախ հաճախորդների համար, թե անարդյունավետ և բարոյապես մաշված սարքավորումների և արտադրական մեքենաների փոխարինում`  գործարար հաճախորդների համար:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամուր դիրք ունի շուկայում և մեծ հասանելիություն ունի գյուղական շրջանում, այս գործակցությունը հանդիսանում է Հայաստանում էներգախնայողության խթանման կարևոր մի քայլ։ Մենք ուրախ ենք բանկի հետ համագործակցության համար. այն թույլ կտա ֆինանսավորել և խթանել էներգախնայողության նախագծերում ներդրումների կատարման», –  ասել է Հյուսիսարևելյան Եվրոպայի Գրին Ֆոր Գրոուֆ  հիմնադրամի նախագահ Քրիստորֆեր Նոուելսը։

«Ուրախ ենք մեկնարկել մեր համագործակցությունը Գրին Ֆոր Գրոուֆ  հիմնադրամի հետ և բարձր ենք գնահատում նրանց` էներգախնայողության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորման առաքելությունը։ Այս նախագիծը կհզորացնի մեր կարողությունները` մեր հաճախորդների համար թիրախային ծառայությունների մատուցման և կայուն էներգիայի նախագծերի ֆինանսավորման համար», – նշել է Բանկի Գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը։

GGF–ի գործունեության նպատակն է տրամադրել վարկավորում էներգաարդյունավետության մեջ և էներգիայի վերականգնվող աղբյուրներում ֆինանսավորում կատարելու համար Հյուսիսարևելյան Եվրոպայում, այդ թվում Թուրքիայում, հուսալի էներգետիկ արդյունավետության և էներգիայի վերականգնվող աղբյուրների շուկայի մշակման համար։ GGF–ի վերջնական նպատակն է հասնել էներգիայի սպառման 20 տոկոս նվազման և ածխաթթու գազի արտանետումների 20 տոկոս կրճատման։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջատար դիրքեր է զբաղեցնում կապիտալի ծավալով և երկրորդ տեղը` ընդհանուր ակտիվների մեծությամբ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև