ԱՄՀ նոր ծրագիրը կուղղվի դինամիկ զարգացող շուկայական տնտեսության անցնելու օժանդակությանը. հայտարարություն

24.12.2013 15:44
ԱՄՀ նոր ծրագիրը կուղղվի  դինամիկ զարգացող շուկայական տնտեսության անցնելու օժանդակությանը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ նոր ծրագրի նպատակը կլինի կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն: Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հայտարարությունում։

Ինչպես հայտնում է ԱՄՀ մամուլի ծառայությունը, Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-18-ն այցելել է Երևան՝ 38-ամսյա երկարաձգվող ֆինանսավորման հնարավոր նոր ծրագրի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով:

«Ակնկալվում է, որ 2014 թ. բյուջեի պակասուրդը սպասվում է, որ կբարձրանա՝ հաշվի առնելով կապիտալ ծախսերի ավելացումն ու աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը: 2015 թ. սկսած ծրագրով կնպատակադրվի կապիտալ ծախսերի շարունակական աճ՝ բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման հետ մեկտեղ»,– ասվում է Հորթոնի հայտարարությունում։

ԱՄՀ հայկական առաքելության ղեկավարը նշել է, որ ռիսկերի ավելի լավ վերլուծությունը, կարգապահության բարձրացումը, խաղի ավելի հավասար կանոնները և հարկային ճեղքվածքների վերացումը կապահովեն ավելի բարձր եկամուտներ`սոցիալական և ներդրումային կարիքների և պակասուրդի կրճատման համար: Դա պետական պարտքը կփոխադրի նվազման ուղի:

«Դրամավարկային և արտարժութային քաղաքականությունները կշարունակեն թիրախավորել ցածր գնաճն ու նպաստել արտաքին ճշգրտման ապահովմանը: Հայաստանի կենտրոնական բանկն իր բուֆերները կպահպանի առողջ մակարդակում և կամրապնդի ցնցումներին դիմագրավելու իր կարողությունը»,– ասել է նա։

Հորթոնի խոսքով, ծրագիրը կաջակցի նաև 2 ֆինանսական հատվածի խորացմանն ու գործարար միջավայրի հետագա բարելավմանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ ամրապնդելով նշված ոլորտներում Հայաստանի իրավական դաշտը: Ծրագիրը կնպատակադրի ներդրումների, արտահանման և աճի բարձրացումը և իր հերթին կօգնի աղքատության և գործազրկության կրճատմանը:

Առաքելության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու և իր տնտեսությունը վերակողմնորոշելու ուղղությամբ, սակայն էական մարտահրավերները պահպանվում են: Դրանց թվում են արձագանքը 2013 թ. աճի տեմպի դանդաղմանը, վերջին տարիների մասնավոր և օտարերկրյա ուղղակի ցածր ներդրումներին և համեմատաբար բարձր աղքատությանն ու գործազրկությանը:

«2009 թ. սկսած, այդ թվում՝ 2013 թ., ընթացիկ հաշվի պակասուրդը զգալի կրճատվել է, սակայն համեմատաբար բարձր է պահպանվում: Թեև կարևոր առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ, այդ թվում՝ ֆինանսական հատվածում, կենսաթոշակային , սոցիալական նպաստների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում, անհրաժեշտ են գործարար միջավայրի հետագա բարելավումներ` մրցակցությունը, մրցունակությունը և կապակցվածությունն ամրապնդելու համար»,– ասել է նա։

Այս կապակցությամբ Հորթոնը նշել է, որ այդ գործողությունները կօգնեն մասնավոր գործունեությունն ուղղել դեպի ներդրումներ և խթանել արտահանումը: Մյուս ոլորտներում, ինչպես օրինակ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են ռիսկերի ավելի լավ գնահատմանը և զսպմանն ուղղված գործողություններ:

Այցի ավարտին Հորթոնն ասել է, որ  Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու և իր տնտեսությունը վերակողմնորոշելու ուղղությամբ, սակայն էական մարտահրավերները պահպանվում են: Հաջորդ մի քանի շաբաթներին ակնկալվում են հետագա քննարկումները։

Առաքելությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի և բանկային ու գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, ԱՄՀ –ն նախատեսում է Հայաստանում «Ընդլայնված վարկավորում» (EFC) ծրագրի նման նոր ծրագիր սկսել։

Արժույթի միջազգային հիմնադրամի գործող խորհուրդը հուլիսի 2-ին ավարտել է Հայաստանի տնտեսական կատարողականության վեցերորդ և վերջնական ամփոփիչ ստուգումը` «Երկարաձգվող ֆինանսավորում» (EFF) և «Երկարաձգվող վարկավորում (EFC) ծրագրերի շրջանակներում, որոնց արդյունքներով Հայաստանին 84 մլն դոլարի (55 մլն SDR) չափով լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի։ Պայմանավորվածությունների համաձայն` ընդհանուր վճարումներն ընդհանուր առմամբ  կկազմեն 407,2 մլն դոլար (266,8 մլն SDR)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև