ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association–ի արդյունքներով

26.12.2013 19:46
ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association–ի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցչության հարցման արդյունքներով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի լավագույն բանկ 2013» դիպլոմն այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Յուրի Գուսևին հանձնեց Հայաստանում Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հոկտեմբերի վերջին անցկացված հարցմանը մասնակցել է 1067 մարդ Երևանի բոլոր համայնքներից ու Հայաստանի բոլոր մարզերից։ Հարցման արդյունքներով, հանրապետության լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը հավաքել է հարցվածների ձայների մեծամասնությունը:

Այն հարցին, թե որ բանկի ծառայություններից եք օգտվում, պատասխանողների մեծ մասը մատնանշել է ՎՏԲ–Հայաստան բանկը, մեծամասնությունն էլ այն խորհուրդ կտա իր ընկերներին և ծանոթներին:

«Մեզ համար մեծ պատիվ է այն, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը Gallup International Association-ի հարցման արդյունքներով լավագույն բանկն է Հայաստանում: Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների ու Հայաստանի բնակչության վստահությունը»,– ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Նա նշեց, որ այդ արդյունքը ստացվել է բանկի աշխատակիցների ամենօրյա աշխատանքի շնորհիվ, ովքեր հաջողությամբ իրականացնում են բանկի զարգացման ռազմավարությունը, բանկի մարքեթինգային և վարկանշային հաղորդակցությունները։

«Շնորհակալ եմ հետազոտության բոլոր մասնակիցներին, մեր հաճախորդներին և գործընկերներին մեր գործունեության բարձր գնահատականի համար»,– ասաց Գուսևը։

Հայաստանում Gallup International Association–ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` հաջողությունը պետք է դիտարկվի որպես տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման և բնակչության բոլոր աճող կարիքներին բանկային պրոդուկտների ադապտացման անփոփոխ փուլերից մեկը։

«Շնորհավորում ենք ՎՏԲ Հայաստանի բանկի բոլոր աշխատակիցներին և ղեկավարությանն այդպիսի գերազանց ձեռքբերման և արժանի գնահատականի առթիվ և մաղթում ենք միշտ լինել հաջողության բարձրակետում»,– ասաց նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև