Հայաստանի ՎԿ տրամադրած վարկերի ծավալը 2013 թ.–ի դեկտեմբերի վերջին ավելացել է 20,8%` հասնելով մոտ 137,1 մլրդ դրամի

11.02.2014 18:20
Հայաստանի ՎԿ տրամադրած վարկերի ծավալը 2013 թ.–ի դեկտեմբերի վերջին ավելացել է 20,8%` հասնելով մոտ 137,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը 2013 թ.–ի դեկտեմբերի վերջին, 2012 թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել է 20,8 տոկոսով և կազմել մոտ 137,1 մլրդ դրամ, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ Հայաստանի ռեզիդենտներին վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը 2013 թ.–ի վերջին կազմել են 137,027 մլրդ դրամ (20,8 տոկոսի աճ), որից դրամով տրամադրվել է 87,087 մլրդ դրամ (24,4 տոկոսի աճ), արտարժույթով` ավելի քան 49,9 մլրդ դրամ (15 տոկոսի աճ)։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` տնային տնտեսություններին տրամադրած վարկերը նախորդ տարվա ընթացքում կազմել են մոտ 103,3 մլրդ դրամ (28,3 տոկոսի աճ), որից դրամով տրամադրվել է մոտ 72,6 մլրդ դրամ (25,9 տոկոսի աճ), արտարժույթով` ավելի քան 30,7 մլրդ դրամ (34,3 տոկոսի աճ)։ ($1 – 411,49 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև