Բանկիրները խնդրում են ՌԴ կառավարությանը հակաճգնաժամային քայլեր ձեռնարկել

19.03.2014 17:27
Բանկիրները խնդրում են ՌԴ կառավարությանը հակաճգնաժամային քայլեր ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փակ խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված է եղել ռուսական բանկային համակարգի զարգացման ռիսկերին։ «Կոմերսանտի» տեղեկացմամբ, խորհրդակցությանը մասնակցել են բանկերի, ԿԲ–ի, նախարարությունների և գերատեսչությունների, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ։

Հիմնական զեկուցողը Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆն է եղել։ Ապագան նա ներկայացրել է մռայլ գույներով և կառավարությանն առաջարկել է մի շարք «հակաճգնաժամային քայլեր» ընդունել։ Սակայն խորհրդակցության ընթացքում կոնկրետ որոշումներ չեն ընդունվել։

Իրավիճակի վատագույն զարգացման դեպքում` Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով, 50-70 մլրդ դոլարով արտասահմանյան վարկատուների առաջ ռուսական վարկառուների պարտքերը ստիպված կլինի վերաֆինանսավորել Ռուսաստանը, ինչն ավելի կվատացնի լիկվիդայնության առանց այն էլ աճող պակասուրդը, ասվում է զեկույցում։ Պետությունից պարտք վերցնելու (որի առջև բանկերի պարտքը մոտենում է 5 տրլն ռուբլուն)  հնարավորությունները սահմանափակված են գրավադրման զանգվածի ծավալով, որը սպառվել է արդեն ավելի քան 75 տոկոսով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև