Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 26–ին նվազել է 0,02%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 412.00 դրամ

26.03.2014 17:48
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 26–ին նվազել է 0,02%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 412.00 դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 26–ին կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մարտի 25–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,02%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 412.00 դրամ։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 5.1 մլն դոլարի (ավելի քան 2.1 մլրդ դրամ) 33 գործարք:

Միաժամանակ մարտի 26–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Մարտի 26–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 412.35 դրամ, 1 եվրոն`569.04 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև