Հայաստանում ոսկու գնման արժեքը նվազել է 3.5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 950,66 դրամ

01.04.2014 12:14
Հայաստանում ոսկու գնման արժեքը նվազել է 3.5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 950,66 դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը ընթացիկ շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 3.5 տոկոսով կամ 582,87 դրամով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 950,66 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 337,67 դրամ (3.5 տոկոսի կամ 633.6 դրամի անկում)։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 243,50 դրամ (10,39 դրամ նվազում), բացթողնման գին` 264,67 դրամ (11,3 դրամ նվազում), պլատին` գնման գին` 17 314,38 դրամ (484,8 դրամի անկում), բացթողնման գինը` 18 819,98 դրամ (526,96 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 9 523,29 դրամ (99,52 դրամի աճ), բացթողնման գինը` 10 351,40 դրամ (108,17 դրամի աճ)։ ($1 –ը` 413,31 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև