Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 4–ին էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել է 415.50 դրամ

04.04.2014 18:33
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 4–ին էապես չի փոխվել և  1 դոլարի դիմաց կազմել է 415.50 դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 4–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, ապրիլի 3–ի ցուցանիշի համեմատ չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել է 415.50 դրամ։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 300 հազար դոլարի (շուրջ 124.65 մլն դրամ) 3 գործարք: Միաժամանակ ապրիլի 3–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Ապրիլի 4–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 415.13 դրամ, 1 եվրոն`569.06 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև