Հայաստանի ԿԲ ընդհանուր կապիտալը 2013թ.–ի վերջին կազմել է մինուս 7.3 մլրդ դրամ

15.04.2014 17:01
Հայաստանի ԿԲ ընդհանուր կապիտալը 2013թ.–ի վերջին կազմել է մինուս 7.3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր կապիտալը 2013 թվականի դեկտեմբերի 31–ին կազմել է մինուս 7.3 մլրդ դրամ` 2012 թվականի դեկտեմբերի վերջին գրանցված մինուս 20.5 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության մեջ։

Հաղորդագրության համաձայն, Կենտրոնական բանկի կանոնադիր կապիտալն անփոփոխ է մնացել` 100 մլն դրամ, գլխավոր պահուստը կազմել է 17.4 մլրդ դրամ` 2012 թվականի նկատմամբ մնալով անփոփոխ։ Միաժամանակ, վաճառքի համար հասանելի ակտիվների վերագնահատման կուտակած պահուստների մեծությունը կազմել է 1.2 մլրդ դրամ` 2012 թվականի դեկտեմբերի վերջի մինուս 1.2 մլրդ դրամի դիմաց։ Կապիտալի հաշվի վրա կուտակած վնասների ծավալը կազմել է շուրջ մինուս 154.8 մլրդ դրամ` 2012 թվականի 144.4 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ, ԿԲ հավելյալ կապիտալը 2012 թվականի ցուցանիշի համեմատ 2013 թվականին ավելացել է 19.2 մլն դոլարով և կազմել է 128.2 մլրդ դրամ։

«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքի համաձայն, եթե ԿԲ հաշվեկշռում ֆինանսական տարվա արդյունքներով գոյացած վնասները գերազանցում են պահուստների համագումար մեծությունը, ապա Հայաստանի կառավարությունը հաշվեկշռի հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկին դրա կապիտալում որպես ավանդ  տրամադրում է անտոկոս պետական ցպահանջ մուրհակներ` պակասող գումարի չափով։

Այդ մուրհակների մարումը կատարվում է Կենտրոնական բանկի պահանջով պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12–րդ հոդվածին համապատասխան։ ($1 – ը` 415,17 դրամ)։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև