ՎՏԲ-Հայաստան բանկի MasterCard քարտապանները կարող են կանխիկացնել իրենց դրամական միջոցները ՎՏԲ խմբի բանկոմատներում Բանկում գործող սակագներով

15.04.2014 16:51
ՎՏԲ-Հայաստան բանկի MasterCard քարտապանները կարող են կանխիկացնել իրենց դրամական միջոցները ՎՏԲ խմբի բանկոմատներում Բանկում գործող սակագներով

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը այս տարվա ապրիլից իր MasterCard քարտապաններին տրամադրում է բացառիկ հնարավորություն գումար կանխիկացնելու ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և Ղազախստան) ու Վրաստանում ՎՏԲ խմբի դուստր բանկերի ավելի քան 11 500 բանկոմատներում նույն սակագներով, ինչ ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներում:

ՎՏԲ-Հայաստան բանկի թողարկած MasterCard քարտերը ներառվել են ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատների ցանցի նախագիծ, ինչի շնորհիվ քարտապանները կարող են գումար կանխիկացնել խմբի ներկայության բոլոր երկրներում նույն սակագնով, ինչ ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներում, այսինքն` բանկի MasterCard քարտապանները կարող են գումար խնայել Հայաստանի սահմաններից դուրս գումար կանխիկացնելիս:

ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի ներկայության երկրում հաճախորդը մոտակա բանկոմատը կարող է գտնել գեոլոկացիա ծառայության միջոցով: Այն իրենից ներկայացնում է Բանկի կայքում տեղադրված ինտերակտիվ քարտեզ, որի միջոցով հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն նշված երկրներում Միասնական բանկոմատների ցանցի բանկոմատների վերաբերյալ` ներբեռնելով այն Android և iOS, Windows ծրագրով աշխատող սարքերի համար:

ՎՏԲ-Հայաստան բանկը միացել է MasterCard վճարային համակարգին 2013թ. սեպտեմբերին: Բանկը մասնավորապես թողարկում է Cirrus/Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտերը: Վերջինս ապահովում է հաճախորդներին սոցիալական հատուկ արտոնությունների հասանելիություն Հայաստանում և արտասահմանում` տրամադրելով էլ ավելի մեծ ֆինանսական ազատություն:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև