Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 18–ին նվազել է 0.19%–ով և 1 դոլարի դիմաց 409.97 դրամ կազմել

18.06.2014 20:01
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 18–ին նվազել է 0.19%–ով և 1 դոլարի դիմաց 409.97 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 18–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, հունիսի 17–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.19 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 409.97 դրամ։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 3.6 մլն դոլարի (մոտ 1.5 մլրդ դրամ) 29 գործարք։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում հունիսի 18–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հունիսի 18–ին միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը`410.61 դրամ, 1 եվրոն` 556.62 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև