Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել 50 ռուսաստանցու և 11 ռուսական ընկերության նկատմամբ

19.06.2014 13:33
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել 50 ռուսաստանցու և 11 ռուսական ընկերության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Ավստրալիան պատժամիջոցներ է ներդրել 50 ռուսաստանցիների և 11 ռուսական կազմակերպությունների նկատմամբ «Ուկրաինայի ինքնաիշխանության և տարածքային ամբողջականության խախտման» համար: Այս մասին, ինչպես գրում է Փրայմը, նշվում է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլիա Բիշոփի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Այդ 11 ընկերությունների թվում են ՍՄՊ բանկը և Ռոտերնբերգ եղբայրների Ինվեստկապիտալբանկը, Յուրի Կովալչուկի «Ռոսիա» բանկը: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև Արկադի Ռոտենբերգի «Ստրոյգազմոնտաժ» ընկերությունն ու Գենադի Տիմչենկոյի մի քանի ընկերությունները՝ Volga Group-ը «Տրանսօյլը», «Ակվանիկան» («Ռուսկոյե վրեմյա» ՍՊԸ), «Ավիա գրուպը», «Ստրոյտրանսգազը»:

Պատժամիջոցների ենթարկված անձանց թվում են ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մոտվիենկոն, սենատոր Անդրեն Կլիշասը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, պատգամավորներ Ելենա Միզուլինան և Ալեքսեյ Պուշկովը, փոխվարչապետներ Դմիտրի Ռոգոզինը և Անդրեյ Ֆուրսենկոն, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Կրեմլի աշխատակազմի առաջին փոխնախագահներ Վյաչեսլավ Վոլոդինն ու Ալեքսեյ Գրոմովը, Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովը, գործարարներ Յուրի Կովալչուկը, Արկադի և Բորիս Ռոտենբերգերը, Գենադի Տիմչենկոն, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը, ինչպես նաև ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդները:

Հայտարարության մեջ նշվում է, որ արգելվում է որևէ կապ ունենալ պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց և ընկերությունների ակտիվների հետ: Միաժամանակ նշվում է, որ այս սահմանափակման խախտման դեպքում լուրջ պատժամիջոց է նախատեսվում:

«Ես խորապես մտահոգված եմ Ուկրաինայի արևելքում շարունակվող անկարգությունների կապակցությամբ, և մեր պատժամիջոցները վկայում են այն մասին, որ Ավստրալիան հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը», - նշվում է Բիշոփի անունից հրապարակված հայտարարության մեջ:

«Կանաչ մայրցամաքի» արտգործնախարարը նաև կոչ է անում «զինված խմբավորումներին ցած դնել զենքն ու անմիջապես դադարեցնել բռնության դեպքերն Ուկրաինայում», ինչպես նաև մասնակցել խաղաղ բանակցություններին «նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հայտարարած զինադադարի շրջանակներում»:

Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ նախատեսում են պատժամիջոցներ ներդնել մարտին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այն ժամանակ Ռուսաստանի կազմում Ղրիմի և Սևաստոպոլի ներառման կապակցությամբ Ավստրալիան արգելեց 12 անձանց մուտք գործել երկիր: Մայիսին Ավստրալիայի կառավարությունը որոշում ընդունեց ընդլայնել պատժամիջոցները ևս 38 անձանց նկատմամբ և սահմանափակումներ մտցնել 11 ընկերությունների նկատմամբ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև