Պուտինը Պետդումա է ուղղել մի նախագիծ, որն արգելում է պետական ծառայողներին հաշիվ ունենալ արտասահմանում

24.06.2014 12:19
Պուտինը Պետդումա է ուղղել մի նախագիծ, որն արգելում է պետական ծառայողներին հաշիվ ունենալ արտասահմանում

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա  է ներկայացրել մի օրինագիծ, որի համաձայն` ազգային անվտանգության և ինքնավարության հարցերի քննարկման մասնակցող պետական ծառայողները չեն կարող հաշիվներ ունենալ արտասահմանյան բանկերում։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է ստորին պալատի կայքում հրապարակված փաստաթղթում։

Փոփոխություններ կկատարվեն ՌԴ առանձին օրենքներում։

Բացի այդ, պետական ծառայողները տեղեկություն պետք է ներկայացնեն իրենց, ամուսինների/կանանց և անչափահաս երեխաների ծախսերի մասին, եթե անշարժ գույք, ավտոմեքենա, արժեթուղթ, բաժնետոմս ձեռք բերելու գործարքի ընդհանուր գումարը կգերազանցի պետական ծառայողի և նրա ամուսնու/կնոջ հաշվետու ժամանակահատվածին նախորդող վերջին երեք տարվա ընդհանուր եկամուտը։

Պետական ծառայողին տուգանելու կամ նկատողություն անելու համար կպահանջվի ծառայողական վարքի և վեճերի կարգավորման պահանջների պահպանման համապատասխան հանձնաժողովի որոշումը։

Պետական ծառայության պաշտոնի հավակնող յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր կլինի տեղեկություններ ներկայացնել սեփական եկամուտների և ունեցվածքի մասին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև